Ռումինիայի արքայազն Ռադուն Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արքայազն Ռադուն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ դրեց Ռումինիայի թագավորական ընտանիքի անունից, այնուհետև արքայազն Ռադուն ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արքայազն Ռադուն շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Ավարտին նա գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում՝ նշելով, որ պատասխանատվությունն ու հիշողությունները պահպանելը միակ ուղին է բացառելու ողբերգություններն ու տառապանքը՝ ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






