Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի գլխավորած պատվիրակությանը:
Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՄԱԿ-ի միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը, որի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ կարևոր ծրագրեր:
Հանդիպման ընթացքում երկուստեք մտքեր են փոխանակել կազմակերպության և դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության, մասնավորապես կայուն զարգացման և նորարարությունների ոլորտում համատեղ օրակարգի վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






