Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:46

Սիրիայում տեղի ունեցող դեպքերը և քաղաքական զարգացումները բանաձևի ընդունման գործում կարևոր դեր են խաղացել․ Զարեհ Սինանյան

Սիրիայում տեղի ունեցող դեպքերը և քաղաքական զարգացումները բանաձևի ընդունման գործում կարևոր դեր են խաղացել․ Զարեհ Սինանյան

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ են քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14-ը չի քվեարկել։

«Armenia Today» տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակիցը՝ ԱՄՆ Ներկայացուցչական պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունման գործընթացում հայկական լոբբիստական կազմակերպոււթյունների ազդեցության արդյունավետությունը հասկանալու համար զրուցեց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, ով նշեց, որ․

«Հայկական համայնքը՝ մասնավորապես լոբբիստական կազմակերպությունները՝ Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը, այս հարցը միշտ պահել են օրակարգային։ Հետևաբար, եթե չլիներ այդ մշտական ճնշումը, դժվար թե, այն լիներ թեկուզև Ներկայացուցչների պալատի կողմից մի միջոց, որով նրանք պատժում են Թուրքիային»:

Այնուամենայնիվ Զարեհ Սինանյանն իր խոսքում շեշտեց, որ չնայած այս փուլում մենք հաջողության ենք հասել, բայց և այնպես բոլորի համար էլ հասկանալի է, որ Սիրիայում տեղի ունեցող դեպքերը և քաղաքական զարգացումները, Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանի հետ և հեռացումը ԱՄՆ-ից կարևոր դեր են խաղացել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+