Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ԱՄՆ այցի կապակցությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Լեյլա Աբդուլաևան նշել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ադրբեջանական կողմի բողոքը փոխանցել է Պետդեպարտամենտին։
Համաձայն Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության՝ նամակներ են ուղարկվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ղեկավար կազմին, հանձնաժողովների նախագահներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






