ՀՀ Կառավարությունն այսօր կայացած նիստում հաստատեց, որ Սարհատ Պետրոսյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից:
Սարհատ Պետրոսյանը Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Պետրոսյանն այդ մասին դիմումը ներկայացրել էր հոկտեմբերի 18-ին։
Նշենք, որ Սարհատ Պետրոսյանն ավելի վաղ իր Ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Որպես հրաժարականի պատճառ՝ Պետրոսյանը նշել է, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






