Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձավ հայրենադարձության հնարավորություններին: Զարեհ Սինանյանը նշեց, որ զանգվածային հայրենադարձությունը հնարավոր է և առաջիկա 3 տարիներին պետք է այս ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկել:Պետք է աշխատել, որ մինչև 2050 թվականն առնվազն 5 միլիոն բնակիչ ունենանք:
Նրա խոսքով՝ Հայաստանում շատ բան պետք է փոխել, որպեսզի հայրենադարձության ալիք բարձրանա. «Մարդիկ գալիս են Հայաստան և առաջին դեմքը, որ տեսնում են, այդ դաժանացած, չարացած պագոնավոր մարդու դեմքն է, ինչի՞ համար: Բայց, իհարկե, բարեհամբույր դեմքը բավարար չէ հայրենադարձության համար»:
Հաջորդ խնդիրը, որ խոչնդոտում է հայրենադարձությանը, տնտեսության ու կրթության մակարդակն է, քանի որ Հայաստան վերադարձողները պետք է հստակ իմանան, որ իրենց նվազագույն պահանջները կբավարարվեն.«Մեծ հայրենադարձություն ապահովելու համար, անկասկած, մեզ անհրաժեշտ է լինելու կտրուկ բարձրացնել կրթության և առողջապահության մակարդակը»,- նշեց Սինանյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






