Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:48

Պատրաստ եմ ներկայանալ Ապրիլյան պատերազմի ժամանակավոր քննիչ հանձնաժողով․ Դավիթ Տոնոյան

Պատրաստ եմ ներկայանալ Ապրիլյան պատերազմի ժամանակավոր քննիչ հանձնաժողով․ Դավիթ Տոնոյան

Պատրաստ եմ ներկայանալ Ապրիլյան պատերազմի ժամանակավոր քննիչ հանձնաժողով, որևէ խնդիր չեմ տեսնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ դեռ հրավեր չի ստացել:

«Գնահատական չէի ուզենա տալ՝ անսպասելի կլինի, թե սպասելի, բայց ՊՆ համակարգում պարզ է, թե ինչ է կատարվել և ինչպես: Ինձ համար պարզ է, որ եղել են դավադիր գործողություններ՝ հակառակորդի կողմից, իսկ հայկական կողմից եղել են թերացումներ, որոնք վերլուծվել են, և դրա վերաբերյալ քաջատեղյակ ենք: Ես ընդհանրապես ակնկալում եմ, որ բոլոր ասեկոսեները և բանսարկությունները, որ կան, կապված Ապրիլյանի հետ, կփարատվեն»,- ընդգծել է Դավիթ Տոնոյանը։

Լրագրողների այն հարցին արդյոք գեներալիտետի շրջանում կան դժգոհություններ, ինչպես վարչապետն ասել էր, Դավիթ Տոնոյանը նշել է, որ ինչ-որ խոհանոցային խոսակցություններ են, որոնք կուտակվում են և հասնում են վարչապետին և նրա մոտ տպավորություն է ստեղծվում, որ գեներալիտետի մոտ կա դժգոհություն:

«Կարող է որոշ գեներալների մոտ կա մտահոգություն, բայց այն, ինչ արվել է այս 1.5 տարում, չեմ կարծում, որ դժգոհության առիթ պետք է լինի գեներալիտետի մոտ»,- ընդգծել է Դավիթ Տոնոյանը։

Անդրադառնալով որոշ գեներալների նկատմամբ հարուցված քրեական գործերին՝ Դավիթ Տոնոյանը նշեց, որ դրանք մտահոգիչ են, բայց նաև բարձրագույն հրամկազմին տոնուսի մեջ է պահում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+