Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ռոբերտ Մալլիին Արմեն Սարգսյանին ներկայացրել է կազմակերպության գործունեության ուղղությունները և իրականացվող հետազոտությունները։
Մալլիին նշել է, որ Միջազգային ճգնաժամային խումբը նախկին բարձրաստիճան դիվանագետների ու պետական պաշտոնյաների, հեղինակավոր փորձագետների ու վերլուծաբանների միավորող կառույց է և զբաղվում է հակամարտությունների ուսումնասիրմամբ, վերլուծում դրանց շուրջ զարգացումները և հրապարակում զեկույցներ, հաշվետվություններ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնում դրանց կարգավորման վերաբերյալ:
Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է հակամարտության շուրջ անկողմնակալ փորձագիտական վերլուծությունները՝ նշելով, որ դրանք կնպաստեն միջազգային հանրության կողմից հակամարտության և դրան առնչվող գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ ընկալումների ձևավորմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






