Նոյեմբերի 10-ից 11-ը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան։
Այցի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ ՌԴ նախարարը կայցելի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությանը։
Աղբյուրը հայտնում է, որ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները կմասնակցեն նաև Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
Նախատեսվում է նաև, որ Սերգեյ Լավրովը զրույց-քննարկում կանցկացնի Դիվանագիտական դպրոցի սաների և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների հետ: Զրույց-քննարկումն անց է կացվելու ՀՀ Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






