Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:08

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է նոր դինամիկա. Նիկոլ Փաշինյան

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է նոր դինամիկա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո հայ-ռուսական հարաբերություններում համագործակցության նոր դինամիկա է տեսնում։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո ինքը բազմիցս հանդիպել է Ռուսաստանի նախագահի, վարչապետի հետ և երկկողմ հարաբերություններում զարգացման նոր դինամիկա է նկատում՝ հավելելով, որ 2020 թվականին պաշտոնական այց կկատարի ՌԴ։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում են տարբեր ոլորտներում։

«Երկու երկրները ակտիվորեն համագործակցում են տնտեսական գերատեսչությունների գծով: Ինչպես դուք նշեցիք, շատ սերտ համագործակցում են նաև մեր մյուս գերատեսչությունները: Վերջերս Հայաստանում էին մեր պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, Պետական դումայի նախագահը, այնպես որ բոլոր ուղղություններով շատ սերտ շփումներ ունենք»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը։

Խոսելով առևտրաշրջանառության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ այս տարի Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը կհասնի 2 միլիարդ դոլարի:

«Մենք հույս ունենք, որ այս տարի առևտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի, ինչը բավական լավ արդյունք է, և այդ ամենը ստեղծում է շատ լավ հենք՝ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման համար: Ես համոզված եմ, որ ձեր այցը նոր խթան կհանդիսանա մեր հարաբերությունների համար, մեր դաշնակցային հարաբերությունների համար: Ինչպես դուք վերջերս նշել էիք, ես նույնպես մեծ օպտիմիզմով եմ նայում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+