Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 12-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։
Դատավոր Աննա Դանիբեյանի ինքնաբացարկի միջնորդությունն ակնհայտ հիմնավոր է։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Հարցին՝ ինչքանո՞վ է հավանական, որ դատավորը կընդունի ինքնաբացարկի միջնորդությունը՝ Արամ Վարդևանյանը նշեց, որ չի կարող ասել՝ ինչքանով է հավանական։
«Մինչև Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ ընդունելը, դատավորն ուներ X դիրքոշումը, որով ղեկավարվում և առաջնորդվում է։ Հենց Քոչարյանի գործը վարույթ ընդունեց, դրանից հետո ամբողջությամբ նոր մոտեցում է կիրառում:
Արամ Վարդևանյանի խոսքով՝ միանգամայն հակասող մոտեցումներ է կիրառում դատարանը՝ հավելելով, որ ինչ դատարանը Քոչարյանի գործը վարույթ ընդունեց, ընտրեց Դավիթ Վարդանյանի նախադեպը։
«Դատավորը կամ մի մոտեցում է ունենում, կամ՝ հակառակ։ Եթե այլ գործերում դատարանն ունի այլ մոտեցում, ապա այս գործում՝ միանգամայն այլ։ Սա հենց կողմնակալության հիմքն է»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը։
Դատարանը որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 16։00-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






