Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։
«Նման հանդիպումներն արտացոլում են ՀՀ Կառավարության քաղաքականության էությունը, որի նպատակն է հայության ամբողջականության կամ համահայկականության պահպանումը»,- ասել է Վարչապետը՝ հավելելով, որՀՀ Կառավարութրունը Հայաստանը և Սփյուռքը դիտարկում է որպես մեկ ամբողջություն։
«Ֆրանսիայի հայ համայնքը կարևոր դեր ունի հանրային կյանքի բոլոր ոլորտներում, որին անդրադարձ է կատարվել նաև Նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ»,-նշել է Վարչապետն իր ելույթում։
Ինչպես ներկայացրել է Վարչապետը, Կառավարությունը մեկուկես տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ է արձանագրել արտաքին քաղաքականության ոլորտում. «Ղարաբաղի հարցում ձևավորվում է նոր ասելիք և բովանդակություն։ Կառավարության նպատակն է Ղարաբաղյան հարցի իրական բովանդակության արձանագրումը»։
Ըստ Վարչապետի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հարցն ամենայն խորությամբ են ընկալում։ «Ինչ վերաբերում է հայկական կողմի խնդրի ընկալմանը, ապա Արցախը և Հայաստանն ունեն միանման մոտեցում այս հարցում»,-եզրափակել է Վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






