Մենք ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահը նաև պաշտոնական այցով կժամանի Հայաստան՝ 2020 թվականի երկրորդ կեսին կամ 2021 թվականի առաջին կեսին: «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի դիրքորոշումը հայ-ռուսական հարաբերությունների հարցում որոշակի կասկածներ առաջացրեց։ Պարզ չէր, թե Հայաստանի նոր ղեկավարությունն ինչ դիրքորոշում կորդեգրեր այս հարցում։Սակայն Ռուսաստանի նախագահի հետ իմ շփումը շատ արդյունավետ էր», — հայտարարել է վարչապետը ։
Փաշինյանը հիշեցրել է իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ հարաբերությունները նոր մակարդակի հասնեն: «Այսօր ես կարող եմ վստահաբար ասել, որ մեր հարաբերությունները նոր մակարդակի վրա են։ Մենք կարող ենք անցնել նոր փուլ՝ լուծելու այն հարցերը, որոնք գտնվում են մեր երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգում», — ընդգծել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






