ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարությունէ տարածել Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Արմավիր (Կրասնոդարի երկրամաս) քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները դեսպանության կողմից գնահատվում է որպես վանդալիզմի։
«Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական հարաբերություններին և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության»,- նշված է հայտարարության մեջ ։
Ըստ դեսպանության հաղորդագրության՝Արմավիրում տեղի ունեցածը մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների շրջանում։ Դեսպանաությունն իր հայտարարության մեջ շեշտել է, որ տեղի ունեցածը դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է լինելու։
Նշենք, որ խոսքը այն մասին է, որ Քաղաքային դումայի պատգամավոր Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու տարածքում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Վինոգրադովի խոսքերով՝ նոյեմբերի 11-ին սպառվել է ժամանակը, իսկ քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, սակայն քանի որ չեն արել, ինքը «որոշել է հարցը լուծել «ինքնուրույն»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






