Նոյեմբերի 13-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ փոխվարչապետի՝ Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և վերջին մեկուկես տարվա ընթացքում հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել։ Այդ ամենին մեծապես նպաստել են բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Տիգրան Ավինյանը նաև անդրադարձել է հանքարդյունաբերությանը. «ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը կառավարության կարևոր նպատակներից է»։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գիտակրթական ու տարածքային կառավարման ոլորտներին վերաբերող հարցեր: «ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և հատկապես արհեստական բանականության ոլորտի խթանմանը»,-նշել է Տիգրան Ավինյանը: Այդ համատեքստում կարևորվել է Գերմանիայի հետ հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






