Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:43

Ի սկզբանե ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործը քաղաքական բնույթ ունի․ Արսեն Բաբայան

Ի սկզբանե ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործը քաղաքական բնույթ ունի․ Արսեն Բաբայան

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր հանդեպ իրականացվող քրեական հետապնդումն իրավաչափ չի համարում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արսեն Բաբայանը։

«Իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը հերքողները որպես հիմք պնդում էին, որ Արսեն Բաբայանը քաղաքական գործիչ չէ և իր նկատմամբ չէր կարող իրականացվել քաղաքական հետապնդում:

Վստահեցնում եմ, որ նման հիմնավորումը չի ենթարկվում որևէ քննադատության, որովհետև պարտադիր չէ լինել քաղաքական գործիչ՝ քաղաքական հետապնդման ենթարկվելու համար», — ասաց Արսեն Բաբայանը։

Արսեն Բաբայանը նշեց, որ ի սկզբանե ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործը քաղաքական բնույթ ունի՝ ընդգծելով, որ 314-րդ հոդվածը՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, որով քրգործ էր հարուցվել, իրականում չէր կարող տարածվել իր գործի վրա, քանի որ համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին կետով նախատեսվում է, որ քրգործ չպիտի հարուցվի այն բոլոր արարքների դեպքում, որոնք նախատեսում են մինչև 4 տարի ազատազրկում, հարուցված քրգործերը պետք է կարճվեն, քրեական հետապնդումն էլ՝ դադարեցվի։

Արսեն Բաբայանը նշեց, որ քրեական գործի հարուցումը ոչ միայն չէր կարող լինել, այլ դրան հաջորդող ձերբակալությունը խայտառակ ապօրինություն էր հատկապես, եթե նկատի ունեն, որ ձերբակալության հիմքում դրվել էր թաքնվելը:

«Այս բոլոր գործողություններն ունեն մի նպատակ․ հասնել Հրայր Թովմասյանի կամ հրաժարականին, կամ որևէ այլ եղանակով Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելուն»- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ պիտի հասնի իր դեմ հարուցված քրգործի կարճմանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+