ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ հերքում, ոչ հաստատում է հայ լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը: Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ որևէ հավելյալ տեղեկատվություն չի կարող տրամադրել:
Նշենք, որ Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության մեդիա համաժողով 2019»-ի ժամանակ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել,որ փոխադարձ վստահության ձևավորման գործընթացի շրջանակում, նոյեմբերի 17-ին, Բաքու կժամանի հայ լրագրողների խումբ: Կան տեղեկություններ, որ հայ լրագրողները կայցելեն որոշ պետական կառույցներ և կհանդիպեն փորձագետների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






