Նոյեմբերի 14-ին ԱՄՆ Սենատում կասեցված բանաձևն այլ բանաձև է և ոչ մի կապ չունի արդեն ընդունված և պատմություն դարձած բանաձևի հետ։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան։
Էդմոն Մարուքյանը նշել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևն անբեկանելի փաստ է:
«Թիվ 296 բանաձևը չի հաջողվել կասեցնել, և դա այսօր կա և, կրկնում եմ, պատմական իրողություն է»,- ասված է Էդմոն Մարուքյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Լինսի Գրահամը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Դոնալդ Թրամփի հանդիպումից ժամեր անց վետո է կիրառել Սենատում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկման և քվեարակության նկատմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






