Հայաստանն ու ևս 23 պետություններ Նյու Յորքում նոյեմբերի 14-ին դեմ են քվեարկել «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով փաստաթղթի նորացված ՄԱԿ-ի բանաձևին:
Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության իրավական համակարգի կիրառումն ու դրա բացասական ազդեցությունը մարդու իրավունքների վրա։
Բանաձևին, ընդհանուր առմամբ, դեմ է քվեարկել 23 երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Բուռունդին, Կամբոջան, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան, Զիմբաբվեն:
Բանաձևի նախագծի վերջնական տարբերակը կքննարկվի դեկտեմբերին՝ ՄԱԿ ԳԱ-ի կոմիտեի նիստում:
Նշենք, որ Հայաստանը հետևողականորեն չի աջակցում Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ–ի հակառուսական բանաձևերին։ Հայաստանը 2018 թվականի դեկտեմբերին դեմ էր քվեարկել «Ղրիմի ռազմականացման խնդրի» մասին փաստաթղթին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






