Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:19

ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմի անդամների նշանակման հարցը

ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմի անդամների նշանակման հարցը

ԱԺ-ում սկսվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկումը: Այս պաշտոնում թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն Կառավարությունը, ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:

Առաջինը քննարկվել է կառավարության թեկնածուի ընտրության հարցը: ՀՀ կառավարության կողմից որպես թեկնածու առաջադրվել է Լիլիթ Ալեքսանյանը։

Լիլիթ Ալեքսանյանն իր ելույթում նշեց, որ կարևորում է հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը:

Ալեքսանյանը նշել է, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում ներգրավված է եղել ու այժմ ղեկավարում է ֆինանսական հաստատության այն ստորաբաժանումը, որն ունի հատուկ գործառույթ, այն է՝ ուսումնասիրել պետական բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը և գնահատել դրանց համապատասխանությունը հակակոռուպցիոն պահանջին:

Խոսելով կոռուպցիոն դրսևորումների մասին՝ Լիլիթ Ալեքսանյանը նշել է, որ կոռուպցիան ունի երկու կողմ. առաջինում դրա անհրաժեշտությունն է առաջանում, երկրորդն իրականություն է դարձնում, հետևաբար՝ համակարգային մոտեցումները պետք է ներառեն թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածը, կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ։

Անդրադառնալով հանձնաժողովի գործունեությանը՝ Ալեքսանյանը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի կազմավորումը և արդյունավետ ու թիրախավորված գործունեությունը պետք է դառնա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնաքարերից մեկը:

«Առանցքային եմ համարում հանձնաժողովի ինքնավարությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված որոշումների ընդունման և հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը հանրությանը»,- ասել է Լիլիթ Ալեքսանյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+