ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնելու է արձակուրդ։ Այս մասին համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դավիթ Տոնոյանին կտրամադրվի 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
Պաշտպանության նախարարի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ևս կմեկնի արձակուրդ։ Դավիթ Անանյանն արձակուրդում կգտնվի դեկտեմբերի 2-4-ը։
Դավիթ Անանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






