ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են Մոսկվայում անցկացվող Ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության և միջազգային աէրոնավիգացիայի համակարգող հանձնաժողովի 20-րդ նիստին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիստն անցկացվում է նոյեմբերի 19-21-ը։ Նույն ժամանակահատվածում ՀՀ պատվիրակները մասնակցում են նաև օդային տարածքի օգտագործման կազմակերպման բնագավառում ռազմաքաղաքացիական համակարգման հարցերի քննարկմանը:
Նիստն ու քննարկումը անցկացվում է Միջպետական ավիացիոն կոմիտեի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






