Հայաստանի Հանրապետության Կառավարությունը նոյեմբերի 21-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հիմնավորման մեջ նշվում է. «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև նույնականացման քարտով կամ անձը հաստատող վկայականով մուտք գործելու, ելքի և գտնվելու հարցը քննարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի Միգրացիոն քաղաքականության խորհրդատվական կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ և առաջարկվել է ապահովել համապատասխան ընթացակարգեր այն գործողության մեջ դնելու համար: Մի Կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող՝ մյուս Կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտավորությունից»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






