Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանը պետք է նախատեսի բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքը ՝ վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր:
Այս մասին նոյեմբերի 21-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով այն հարցին, թե գոյություն ունի արդյոք ադրբեջանցի և հայ փախստականների ՝Լեռնային Ղարաբաղի տարածք վերադառնալու և նրանց համատեղ բնակության հնարավորություն, ինչպես դա եղել է նախքան հակամարտության սկսվելը։
Զախարովայի խոսքով ՝ այդ մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները ։
Զախարովան նաև պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ղարաբաղի հայերի հետ հավասար ադրբեջանցի տեղահանվածների հնարավոր մասնակցության մասին հարցին:
Դիվանագետը հստակեցրել է, որ բանակցային ձևաչափի հարցն առաջին հերթին պետք է ուղղվի կողմերին, որոնք պետք է համաձայնեցնեն մասնակիցների կազմը ։
«Այժմ բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մակարդակով, և եթե համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք մեր կողմից այդ պայմանավորվածություններին կաջակցենք», — ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






