Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:03

Վահե Էնֆիաջյանը կարևորում է «Ավտովթարիների աճը կանխարգելող» օրենսդրական նախագծի ընդունումը

Վահե Էնֆիաջյանը կարևորում է «Ավտովթարիների աճը կանխարգելող» օրենսդրական նախագծի ընդունումը

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված «Ավտովթարիների աճը կանխարգելող» օրենսդրական նախագծի ընդունումն, ըստ պատգամավորի, այսօր առավել քան անհրաժշետություն է։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Վահե Էնֆիաջյանը։

Պատգամավորը նշել է, որ դեռևս ամռանը շրջանառության մեջ էր դրել ամենավտանգավոր խախտումներից մեկի՝ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու խախտման պատիժը խստացնելու վերաբերյալ նախագիծ։

«Հանդիպակաց երթևեկելի գոտով վարելու ժամանակ տուգանքի զգալի բարձրացումը պետք է կրեր կանխարգելիչ բնույթ և հանդիսանար զսպող մեխանիզմ։ Ակնհայտ էր, որ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումն անխուսափելի էր, բայց խորհրդարանական մեծամասնության քվեարկությամբ այն մերժվեց»,- նշել է Վահե Էնֆիաջյանը։

ԱԺ պատգամավորը նշել է, որ ևս մեկ անգամ ականատես եղանք հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու խախտման արդյունքում ЗИЛ և BMW մակնիշի մեքենաների մասնակցությամբ մեկ այլ խոշոր ու ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի՝ մարդկային անդառնալի կորստով։

«Մինչդեռ ցավով եմ արձանագրում, կրկնում եմ՝մեծ ցավով, բայց նման անցանկալի դրսևորումների կանխման համար նախագծի ընդունումը կհանդիսանար զսպող գործոն»,- ընդգծել է Էնֆիաջյանը։

ԱԺ պատգամավորը կարևորում է տրանսպորտային պատահարների կանխարգելմանն ուղղված բոլոր առաջարկություններն ու հիմնավորումները։

«Եթե կան այդպիսիք, կարող եք կապ հաստատել իմ գրասենյակի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ (374-11)513690 կամ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]»,- ասված է Վահե Էնֆիաջյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+