Ամերիկացի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում փորձել ենք առավելագույնս հստակեցնել Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՝ ներկայացնելով Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամության խմբի անդամների ՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի արդյունքները։
Լիլիթ Մակունցը նշել է, որ հայ պատգամավորներn ամերիկացի գործընկերներին հրավիրել են դիտորդական առաքելություն իրականացնել Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Իշխող դաշինքի ղեկավարը չի բացառել նաև ամերիկացի մի շարք կոնգրեսականների այցն Արցախ` հաջորդ տարվա մարտ ամսին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






