Նոյեմբերի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:Այս մասին հայտարություն է տարածվել ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում:
Նոյեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






