Եվրախորհրդարանի լիագումար նիստի քվերակության արդյունքում հաստատվել է Եվրահանձնաժողովի կազմը: Այն կղեկավարի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Քվերակությունը ցուցադրվել է Եվրախորհրդարանի կայքէջում:
Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին հաստատել է քվեարկության արդյունքները, համաձայն որի` կողմ է քվեարկել 461, դեմ` 157 և ձեռնպահ` 89 պատգամավոր:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նոյեմբերի 25-ին ունեցած ելույթում Եվրահանձնաժողովի աշխատանքի հիմնական առաջնահերթություններ է համարել կլիմայի պաշտպանությունը, թվային տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացումը:
Մեծ Բրիտանիան այդպես էլ չի առաջադրել իր թեկնածուին: Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորությունը պետք է լքի կառույցը մինչև 2020թ. հունվարի 31-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






