Ակտիվիստ Շահեն Հարությունյանը կարմիրով է ներկել Երևանում Ալեքսանդր Գրիբոեդովի արձանը: Այս մասին Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նա նաև հրապարակել է ներկով պատված արձանի նկարը:
«Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը», — գրել է Հարությունյանը:
Նշենք, որ Շահեն Հարությունյանը «Ցեղակրոն» ազգայնական կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






