ՀՅԴ երիտասարդական միության անդամները, որոնք դեկտեմբերի 3-ին ԿԳՄՍ նախարարության դիմացից բերման էին ենթարկվել Ոստիկանության «Կենտրոն» բաժին, ազատ են արձակվել։ Այս մասին հաղորդել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:
Մինչ ոտիկանական բաժամունքից ազատ արձակվելը, ակտիվիտսներին այցելել են Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ Անի Սամսոնյանը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն) և Արման Աբովյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն):
Անի Սամսոնյանի խոսքով` ցուցարարները ոչ մի բողոք չունեն Ոստիկանության «Կենտրոն» բաժնի աշխատակցիների գործողությունների հետ կապված: Նա նաև նշել է, որ ակցիայի մասնակիցները պնդում են, որ ոստիկանության աշխատակիցներն անիրավացիորեն են իրենց բերման ենթարկել:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը դեկտեմբերի 3-ին նախարարության շենքի դիմաց տեղի ունեցածը համարել է ուժի փաստացի կիրառում, որն իրենց կողմից լրջորեն կուսումնասիրվի:
Ավելի վաղ բերման ենթարկված ակտիվիստներին այցելել էր նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






