Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:03

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Քաղաքապետարանին նվիրատվություններին և հնարավոր կոռուպցիոն ռիսկերին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Քաղաքապետարանին նվիրատվություններին և հնարավոր կոռուպցիոն ռիսկերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըն այսօր ԱԺ- ում պատասխանել է պատգամավորների հարցերին: Նա անդրադարձել է նաև Երևանի աղբահանության հետ կապված խնդիրներին և դրանց լուծմանը:

Վարչապետը մասնավորապես նշել է. «Հետևյալ օրինակը բերեմ. երբ քաղաքում բնական աղետ է, ու երբ ինչ-որ մեկն առաջարկում է այդ աղետը հաղթահարելու գործում աջակցել, շատ անտրամաբանական կլինի, եթե դա մերժվի: Կարծում եմ, որ այն իրավիճակը, որը աղբի հետ կապված կար, ըստ էության բնական աղետի նման բան էր: Դա նույնն էր, որ ջրհեղեղ լիներ, ու որևէ մեկը ջուր քաշող մեքենա առաջարկեր, ասեին` եկեք կողմնորոշվենք»,-ասաց վարչապետը:

Վարչապետը նաև ընդգծեց, որ շինարարությունների թույլտվությունների հետ կապված միշտ կա սուբյեկտիվիզմի գործոն.«Ուզում եմ ասել, որ շատ բազմակողմ շահերի բախում կա: Քաղաքը մի դեպքում շահագրգռված չէ, սակայն մյուս կողմից ուզում ենք, որ ներդրումներ լինեն: Եվ այս շղթայի մեջ, այո, կարող են լինել որոշ պայմանավորվածություններ: Ուրիշ բան, որ մեր տեսակետն այն է, որ փորձենք այդ ամենը դե յուրե ձևակերպել, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը կարողանանք կառավարել, որպեսզի առաջնային լինի հանրային, այլ ոչ թե ինչ-որ մարդկանց անձնական շահը և քմահաճույքը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+