ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցած կառավարության նիստի մեկնարկին հանդես է եկել ներածական խոսքով՝ նշելով, որ Կառավարությունը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում լուծել շատ կոնկրետ շոշափելի և տեսանելի խնդիրներ և դա սկսել է մեզ մոտ ստացվել:
«Բայց մենք ի՞նչ խնդրի հետ ենք բախվում, երբ մի խմբի, մի սուբյեկտի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք՝ պարտադիր, չուզող հարևանի տրամաբանությամբ ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որն ասում է՝ այդ ինչո՞ւ իր հարցը լուծեցիր, այլ ոչ թե մեր հարցը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա իրականում քաղաքակրթական և սոցիալ-հոգեբանական խնդիր է։
Անդրադառնալով կուտակված հասարակական խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունում շինարարություն անել՝ նշանակում աղբ տարածել ամենուր։ Ընդհանրապես եկեք գնանք աշխարհում տեսնենք շինարարությանն աղբ շրջապատում է, թե՞ չի շրջապատում: Շինարարն առաջին հերթին, ամեն օր պետք է իր շուրջը մաքրի աշխատանքի սկզբից և աշխատանքի վերջից:
Այդ մարդիկ համազգեստ պետք է ունենան, դա նույնն է, որ մենք գալիս ենք կառավարության նիստի՝ տանն ինչ մաշած շոր ունենք, հագնենք՝ գանք ցնցոտիներով նստենք կառավարության նիստին: Դա աշխատանքի, մարդու և միջավայրի նկատմամբ որոշակի վերաբերմունք է չէ՞»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






