Խորհրդարանը քննարկում է կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, նշել է, որ 1997 թվականից ամեն ուղևորից գանձվել է 10 հազար դրամ, և առաջարկվում է՝ այն ուղևորներից, որոնք կուղևորվեն նոր ուղղություններով և այն ընկերությունների կողմից, որոնք չվերթերն իրականացնում են ամբողջ տարվա ընթացքում, որոնք չեն սպասարկվել 12 ամիսներին, այդ գումարը չգանձել:
Տաթևիկ Ռևազյանի կարծիքով ՝ օդի տուրքը հանելն իսկապես կնպաստի ավիացիայի զարգացմանը: Եթե այս օրենքն ընդունվի, առաջին չվերթն այս արտոնությամբ կլինի դեկտեմբերի 12-ին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ի խորհրդարանի նիստում օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 108 կողմ և 1 դեմ ձայներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






