Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները կարևորել են ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում պարբերական հանդիպումներն ու շփումները՝ տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար: Նրանք մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Մնացականյանը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ նախօրեին կայացած հանդիպման մանրամասները, ինչպես նաև կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի գնահատականները:
Կողմերը նաև նշել են վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ ուղղված ժողովուրդների խաղաղության նախապատրաստմանը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի լրագրողների փոխանակման ծրագրի իրականացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






