Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ թեմատիկ գնացքի մեկնարկի արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության կայքից:
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցով մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր առավոտյան մասնակցել է եվրասիական նախագծի 25-ամյակի ու Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի կապակցությամբ Մոսկվա քաղաքի մետրոյի թեմատիկ գնացքի մեկնարկի հանդիսավոր արարողությանը:
Մհեր Գրիգորյանը նշել է, որ խորհրդանշական է այս հոբելյանական տարեթվերի նշումը գնացքի մեկնարկով
Գնացքը բաղկացած է 5 վագոններից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է ԵԱՏՄ անդամ մեկ երկիր և ԵԱՏՄ ձեռքբերումներն ու հաջողությունները: ԵԱՏՄ թեմատիկ գնացքի Հայաստանին նվիրված վագոնի ուղևորները կծանոթանան Հայաստանի խորհրդանիշներին և ճարտարապետական կոթողներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






