Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
«Նիդերլանդների ներկայացուցիչների պալատն առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ»
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի կողմից համաձայնագրի՝ հատուկ ընթացակարգով վավերացումը երկկողմ հարաբերությունների դրական զարգացում է համարում: «Ակնհայտորեն Հայաստան — Նիդերլանդներ հարաբերությունները որակական նոր փուլ են թևակոխել»,-նշում է ԱԺ փոխնախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






