Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը 2020 թվականին կանցկացվեն Հայաստանում:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, ասաց հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը՝ ամփոփելով Թբիլիսիում կայացած նստաշրջանը:
«Հաջորդ տարի «Եվրանեսթ»-ի հանձնաժողովների նիստերը անցկացվելու են Հայաստանում: Սա, կարծում եմ, որ իսկապես շատ կարևոր է, որովհետև 2015-ից ի վեր Հայաստանը չի հյուրընկալել «Եվրանեսթ»-ի ընդհանուր հարթակը ներկայացնող Արևելյան գործընկերության և Եվրախորհրդի պատգամավորների»,-ասաց ԱԺ պատգամավորը։
Գայանե Աբրահամյանի խոսքով՝ դա լավ հնարավորություն կլինի տեղում ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






