Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթի համար մեկնաբանել է վերջին շրջանում ԱԱԾ-ի վրա հասարակական որոշ գործիչների հաճախակի դարձած «հարձակումները» ։
Վանեցյանը նշել է, որ ոչ ոք իրավունք չունի ասել, թե ինչ է մտածում ԱԱԾ սպաների մասին: «ԱԱԾ գործող սպաները որոշ չափով կաշկանդված են ծառայողական էթիկայի շրջանակներով, ես՝ արդեն ոչ: Մեկ անգամ չէ, որ ասել եմ ՝ անկախ իմ կարգավիճակից, ես միշտ կլինեմ իմ նախկին ծառայակիցների կողքին: Երբեք թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները, արտաքին օրակարգերը սպասարկող մարդիկ և նրանց ստեղծած ցանցերը որևէ կերպ վնասեն մեր պետության անվտանգությանը։ Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր հասարակությանը զերծ պահեմ նրանց վտանգավոր քարոզչության ազդեցությունից»,- նշել է ԱԱԾ նախկին տնօրենը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






