ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը։ Այս մասին տեղեկություն է տարածել նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան։ Ողջունում և բարձր եմ գնահատում ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումը։ Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարավերջից սկսված և 1915 թվականին գագաթնակետին հասած Հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, վաղեմության ժամկետ չունի, որովհետև արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան»,-նշել է հանրապետության նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






