Այսօր՝ դեկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
Քաղաքական գործիչը տարակուսանք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության կապակցությամբ, թե «Հայաստանի ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը»:
«Զարմանալի է, որ վարչապետը բողոքում է գործադիր իշխանությունից և քաղաքական համակարգից, որոնք ինքն է ըստ էության ստեղծել։ Գործող քաղաքական համակարգը Փաշինյանի հայելային արտացոլումն է», — հայտարարել է Հովհաննիսյանը։ Նա վարչապետին խորհուրդ է տվել դուրս գալ «քաղաքական մենությունից», ինչպես նաև իրեն չվերագրել բոլոր հաջողություններն ու ձեռքբերումները, քանի որ դա հղի է ազգային անվտանգության և ժողովրդի միասնության համար սպառնալիքներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






