Դեկտեմբերի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հունաստանի նորանշանակ դեսպան էվանգելոս Տուրնակիսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զոհրաբ Մնացականյանը և Էվանգելոս Տուրնակիսն անդրադարձել են ԵՄ շրջանակներում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաև մտքեր փոխանակել Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






