Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:09

Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին

Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։ Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև գործակցության մեծ հնարավորություններն ակնհայտ են, և հայկական կողմը բաց է և պատրաստակամ համագործակցության համար։

Դեսպան Կորնել Իոնեսկուն անդրադարձել է Ռումինիայում հայկական համայնքի դերին, նշել, որ չնայած համեմատաբար փոքր թվաքանակին՝ այն բավական մեծ գործունեություն ունի Ռումինիայի քաղաքական, գիտական ու մշակութային կյանքում, և բոլոր ժամանակներում ռումինական իշխանությունները գնահատել և կարևոր նշանակություն են տվել այնտեղ ապրող հայերին։ «Դրա վառ ապացույցներից մեկն այն է, որ Ռումինիայում գործում է հայագիտական ինստիտուտ, Բուխարեստի կենտրոնում հայկական փողոց ու եկեղեցի կա»,-նշել է դեսպանը՝ հավելելով, որ Ռումինիայում մեծ տեղ ու նշանակություն է տրվում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, և այս ուղղությամբ կարող են համագործակցության արդյունավետ հեռանկարներ լինել։

Հակոբ Արշակյանը համառոտ ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն ծրագրերը, որտեղ կան համագործակցության հնարավորություններ։ Մասնավորապես՝ անդրադարձել է տեխնոլոգիական ցուցահանդեսներում երկու երկրների ընկերությունների մասնակցության կարևորությանը։ Նախարարը նշել է, որ Հայաստանում տեխնոլոգիական կարևոր ցուցահանդեսներից են «Digitec EXPO»-ն և «ArmHighTech EXPO»-ն, ներկայացրել է դրանց առանձնահատկությունները, և հույս հայտնել, որ առաջիկայում իրենց տաղավարով դրանցում մասնակցություն կունենան նաև ռումինական ընկերությունները։

Դեսպան Կորնել Իոնեսկուն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության խորացման կարևորությունը, նշել, որ համագործակցության առաջարկները կներկայացնի հնարավոր բոլոր գործընկերներին, շահագրգիռ կողմերին և իր լիազորությունների շրջանակներում կնպաստի՝ երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլոտում հասնելու դրական արդյունքների։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+