Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն դեկտեմբերի 14-ին հանդիպել է Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։
Կողմերը անդրադարձել են գիտատեխնոլոգիական և կրթական բնագավառներում համագործակցության հեռանկարներին ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






