ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը չի բացառել, որ ապագայում կարող է կուսակցություն ստեղծել: Այս մասին Բաբաջանյանը հայտարարել է Երևանում իր նախաձեռնությամբ կայացած քաղաքական հավաքից հետո:
Միջոցառմանը մասնակցել են քաղաքական, սոցիալական միավորներն ու առանձին անձինք, որոնք պաշտպանում են հեղափոխության օրակարգը:
Հաղորդվում է, որ հավաքի արդյունքներով կստեղծվի համակարգող խորհուրդ ։
Նշենք, որ ավելի վաղ Արման Բաբաջանյանը լքել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության շարքերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






