Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:31

Եթե նույնիսկ Խաժակյանը լքի խմբակցությունը, մենք շարունակելու են մեր ակտիվ գործունեությունը․ Անի Խաչատրյան

Եթե նույնիսկ Խաժակյանը լքի խմբակցությունը, մենք շարունակելու են մեր ակտիվ գործունեությունը․ Անի Խաչատրյան

Երևանի ավագանուց Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը բացառապես «Լուսավոր Հայաստանի» ներկուսակցական խնդիրն է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Անի Խաչատրյանը նշեց, որ այս հարցի շուրջ ԼՀԿ-ի հետ քննարկում չեն ունեցել և նպատակահարմար էլ չեն գտնում նրանց հետ քննարկել այդ հարցը:

«Մեր կուսակցությունից մենք դիտողություններ չենք ստացել, իսկ եթե Մարուքյանը խնդիր է տեսնում Խաժակյանի գործունեության հետ կապված, դա իրենց խնդիրն է: Մենք բարեկամաբար ենք մոտենում թե՛ Մարուքյանին և թե՛ Խաժակյանին, սակայն իրենց հայտարարությունների համար իրենք են պատասխանատու»,- ասաց Անի Խաչատրյանը։

«Լույս» խմբակցության մյուս անդամը՝ Թեհմինա Վարդանյանը, անդրադառնալով Դավիթ Խաժակյանի՝ Երևանու ավագանու անդամի լիազորությունները վայր դնելու հարցին, նշեց, որ ԼՀԿ-ի հայտարարությունն իրենց համար անակնկալ է եղել:

«ԼՀԿ-ն ինքն է որոշում՝ ավագանու իր անդամի թողնում է, թե հետ է կանչում, փոխարինում է ցուցակի հաջորդ համարը թե՝ ոչ: Մենք հարգում ենք ցանկացած որոշում»,- ասաց Թեհիմնա Վարդանյանը՝ հավելելով, որ երեկ ավագանու նիստից հետո նորմալ բաժանվել են, իսկ թե ինչ է փոխվել, դա չի կարող ասել։

Թեհմինա Վարդանյանը նաև վստահեցրեց, որ Դավիթ Խաժակյանի հետ որևէ խնդիր չեն ունեցել:

«Ինչ վերաբերում է իմ երեկվա ելույթին, ապա անձնավորված խոսք չի եղել, ելույթս փոխկապակցված է եղել քաղաքապետի խոսքի և էմոցիաների հետ, ինչը բնականոն աշխատանքային պրոցես է, և ինձ համար զարմանալի է այդ թեմայով բարձրացված աղմուկը»,- հայտարարեց Թեհմինա Վարդանյանը:

Վարդանյանը նշեց, որ, եթե Դավիթ Խաժակյանը հեռանա խմբակցությունից, ապա իրենք «կկորցնեն շատ թանկագին գործընկերոջ», ում հետ ավագանիում աշխատել են մոտ 3 տարի:

Անի Խաչատրյանն էլ վստահեցրեց, որ եթե նույնիսկ Խաժակյանը լքի խմբակցությունը, իրենք շարունակելու են իրենց ակտիվ գործունեությունը, չեն թուլանալու, քանի որ իրենց օրակարգը Երևանի շահերից է բխում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+