«Բոլոր «կարմիր գծերը» հստակ նշվել են վարչապետի կողմից, որոնք պարբերաբար հնչեցվում են նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից և «Իմ քայլը» խմբակցությունն իր խորհրդարանական դիվանագիտական գործունեությունն իրականացնելիս, բնականաբար, մազաչափ անգամ չի շեղվում դրանցից»,- այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մեջ Արցախյան հիմնահարցի այսպես կոչված «կարմիր գծերի» մասին:
Նա ավելացրել է, որ չափազանց կարևորում են նախարար Մնացականյանի կողմից մատնանշված 7 կետերը՝ հատուկ շեշտադրում անելով, որ ինքնորոշման իրավունքի մասին խոսելիս չեն սահմանում տարածքային որևէ սահմանափակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






