ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ դեկտեմբերին 20-ին, Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին ԵԱՏՄ զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար շնորհեց Ռուսաստանի բարձր պետական պարգև՝ «Բարեկամության» շքանշան։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Տիգրան Սարգսյանն մեծ ներդրում է ունեցել ԵԱՏՄ-ի զարգացման գործում, նրա ղեկավարությամբ ԵՏՀ-ն վերջին 4 տարիներին շատ հաջող է աշխատել՝ լուծելով ամենաբարդ հարցերը։
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արել է, որ ԵԱՏՄ-ն դառնա արդյունավետ տնտեսական միություն։
«Մեծ ջանքեր է գործադրել բարձրացնելու նրա միջազգային հեղինակությունը։ Տիգրան Սարգսյանի ներդրումը մեծ է նաև հայ-ռուսական հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման գործում»,-ասել է ՌԴ նախագահը։
Վլադիմիր Պուտինը նաև ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանը, լինելով ԵՏՀ նախագահ, կարողացել է ստեղծել շատ լավ աշխատանքային մթնոլորտ։
Տիգրան Սարգսյանը լիազորությունների ժամկետը կավարտվի փետրվարի 1-ին։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում հաստատել է Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունը:
Մյասնիկովիչը զբաղեցրել է Բելառուսի Հանրապետության վարչապետի և Ազգային ժողովի խորհրդի նախագահի պաշտոնները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






