ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը, որի վրա միշտ կարելի է հույս դնել դժվար պահերին։
Այս տարվա տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ տարին նշանավորվել է երկկողմ հարաբերությունների ինտենսիվ զարգացմամբ։ Դեսպանը հիշեցրել է, որ այս տարի Հայաստան են այցելել Ռուսաստանի նախագահը, վարչապետը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, Պետդումայի նախագահը:
«Սա փաստում է, որ մենք քննարկելու հարցեր ունենք, մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգանում են: Մեզ միավորում են մի շարք կարևոր ընդհանուր հետաքրքրություններ: Երկու կողմից կա քաղաքական կամք՝ պահելու և բարձրացնելու մեր գործընկերային հարաբերությունները»,- ասել է դեսպանը:
Կոպիրկինը նաև ընդգծել է՝ ՌԴ-ն բարձր է գնահատում ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում: Նրա խոսքով ՝ Երևանը քայլեր է իրականացրել այլ երկրների հետ հեղինակության բարձրացման, հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
«Մենք բարձր ենք գնահատում նաև այն փոխհարաբերությունները, որոնք մեր երկրներն իրականացնում են միջազգային կառույցներում»,- ասել է դեսպանը՝ նկատելով, որ նման կառույցներում ՌԴ-ի համար կարևոր հարցերի քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը, որի վրա միշտ կարելի է հույս դնել դժվար պահերին:
Նա նաև ուշադրություն է հրավիրել Սիրիայում հայկական մարդասիրական խմբի հաջող գործունեության վրա։
Կոպիրկինը նշել է, որ բարենպաստ նախադրյալներ կան արտաքին քաղաքական թեմաներով երկխոսության խորացման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






