Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:19

Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց․ Հրայր Թովմասյան

Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց․ Հրայր Թովմասյան

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն անդրադարձավ ՀՔԾ քննիչների կողմից իր հարցաքննությանն ու առաջադրված մեղադրանքին:Նա մասնավորապես նշեց.«Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի տրամադրություն ունի, և հավելեց՝ երևի որևէ քննիչ էլ չի տեսել»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ այն, որ մի օր մեղադրանք է առաջադրվելու իրեն, վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին:

Թովմասյանը նշեց, որ 308-ի երկրորդ մասով իրեն մեղադրանք առաջադրելը ոչ մի բան իր կյանքում չի փոխել և չի կարող փոխել՝ հավելելով, որ ինքը հրաժարվել է ցուցմունք տալ:

Հրայր Թովմասյանը, թվարկելով ՍԴ անդամներին՝ բառացելով Վահե Գրիգորյանին, նշեց, որ շատերը վատ են ճանաչում Սահմանադրական դատարանի դատավորներին, նրանք ուժեղ մարդիկ են, հայրենասեր են, նվիրյալներ են, և եթե խաղաղ ժամանակահատվածում հերոսներ եք փնտրում, ապա նրանք այս շենքում նստած աշխատում են։

«Եթե որևէ մեկը մտածում է, որ այս մարդիկ կարող են՝ արդեն «օրինական կաշառք» անվանումը ստացած օրենքով գայթակղվել և գնալ դրան, ապա շատ ու շատ վատ են ճանաչում: Իմ թվարկած դատավորներից որևէ մեկը դրան չի գնալու: Թող ոչ մեկ չմտածի, որ անկախ դատական իշխանությունը սկուտեղի վրա բերելու և մատուցելու են իրենց: Այսօր պայքար չի իրենց աթոռի համար, լրիվ հակառակն է, այսօր պայքար է, թե մենք վաղը ինչպիսի դատական իշխանություն ենք ունենալու և ընդհանրապես ինչպիսի պետություն ենք ունենալու»,-ընդգծեց Թովմասյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+