Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:57

Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է իր Ֆեյսբուքյան էջում։

«Շնորհակալություն եմ հայտնում շուրջ ութ տարիների համագործակցության համար և տեղեկացնում, որ դեռևս նոյեմբեր ամսին դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ս․թ․ դեկտեմբերի 30-ից աշխատանքից ազատվելու վերաբերյալ:

Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև Հանրային խորհրդի մյուս աշխատակիցները, որոնք աշխատում էին խորհրդի հիմնադրման օրվանից. ավելի քան տասը տարի։

Մեզ համար մեծ պատիվ ու անգնահատելի ձեռքբերում էր աշխատել Վազգեն Մանուկյանի հետ, աշխատել ու ամեն օր, ամեն րոպե սովորել, ստանալ ոչ միայն համակողմանի գիտելիքներ, այլև ձևավորել լայն աշխարհայացք՝ հենված ազգային մտածողության ու բարձր ինքնագիտակցության վրա:

Շնորհակալ ենք Հանրային խորհրդի անդամներին, խորհրդում տարբեր տարիների ընթացքում ներգրավված հեղինակավոր անհատներին, որոնցից ոմանք նաև ժամանակի լեգենդներ էին։ Նման մտավորականների շնորհիվ էր, որ հիմնադրման օրվանից Հանրային խորհրդում ձևավորվել էր հարգանքի ու փոխըմբռնման առողջ մթնոլորտ, ազգային, գաղափարական մտածողություն և տեսլական մեր երկրի ու ժողովրդի ապագայի նկատմամբ»,- նշվում է գրառման մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+